Հետաքրքրություն (զգացմունք)
Հետաքրքրություն, դրական գունազարդված հուզական գործընթաց[1] (ըստ Ալեքսեյ Լեոնտևի կարգաբանության՝ զգացմունք[2]), կապված հետաքրքրության առարկայի մասին ինչ-որ բան իմանալու հետ՝ նրա նկատմամբ բարձր ուշադրության պահանջով[3]։
Հետաքրքրիր է այն, ինչը իրենից ներկայացնում է անսպասելի ինչ-որ բան[4]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետքրքրության տակ հասկացվում է պահանջկոտ վերաբերմունք կամ մոտիվացիոն վիճակ, որը դրդում է ճանաչողական գործունեության։ Հետաքրքրությունը սերտորեն կապված է գիտելիքների ձևով իրականության մարդկային մակարդակով յուրացման հետ և զարգանում է հիմնականում ներքին պլանով։ Հետաքրքրության հիմքում ընկած է իրականության այս կամ այն ոլորտի ճանաչողական ներգրավումը (ցանկությունը)։ Աստիճանաբար կարող է վերաճել առարկայի նկատմամբ ակտիվ, գործուն վերաբերմունքի անհատական պահանջարկի։ Հետաքրքրությունը նկարագրվում է բովանդակության հետաքրքրվածություն, առաջադրանքի մեջ ներգրավվածություն, գործունեության գործընթաց տերմիններով։ Հետաքրքրությունը կարող է մեկնաբանվել որպես զարմանքին մոտ զգացմունքներից մեկը, հետաքրքրասիրություն[5]։
Առանձնացվում են հետաքրքրության հուզական և կամային կողմերը։ Հուզական կողմի տակ ենթադրվում է ինտելեկտուալ հույզը, կամային կողմի տակ՝ մտավոր դժվարությունների հաղթահարման ջանքերը[6]։
Սովորական մարդը հետաքրքրություն ավելի շատ է զգում, քան հուզական վիճակում գտնվող ցանկացած մեկը։ Կ․Է․ Իզարդը դասում է այն մարդու բազային հույզերի շարքին։ Նա նաև այն համարում է աշխատանքում մարդուն գլխավոր մոտիվացնողը և ստեղծագործական գործունեության կարևորագույն տարրը[1]։
Շատ մանրամասնորեն հետաքրքրության հիշողության և հետաքրքրի վրա կանգ է առնում Գոլոսովկերը իր «Առասպելի տրամաբանության» մեջ։ Հետաքրքրության հականիշ նա անվանում է ձանձրույթը, իսկ հետաքրքրության ձև՝ հետաքրքրասիրությունը։ Դրա հետ միասին հետաքրքրությունը հայտնաբերում է գաղտնիքը, օրինակ, երբ խոսում են «հետաքրքրիր վիճակի» մասին՝ հղիության իմաստով։ Փիլիսոփայական ստեղծագործությունները ուսումնասիրելով՝ Գոլոսովկերը նշում է, որ դրանք հազվադեպ են հետաքրքիր լինում, քանի որ երևակայություն չեն արթնացնում։ Դրանով հանդերձ՝ հետաքրքիրը միշտ եթերային է և ժամանակավոր, իսկ ակադեմիական միջավայրում այն ունի մակերեսայնության իմաստ՝ ռիսկային և նույնիսկ սկանդալային[7]։
Միմիկական դրսևորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետաքրքրության զգացմունքը կարող է դրսևորվել հետևյալ մեկ կամ մի քանի, որպես կանոն, կարճատև (մինչև 4-5 վայրկյան) միմիկական շարժումներով[8]։
- ունքի թեթևակի բարձրացումով կամ իջեցումով
- հայացքը դեպի օբյեկտը տեղափոխելով
- բերանը թեթևակի բացելով կամ շրթունքները սեղմելով։
Մարդը կարող է հետաքրքրություն զգալ նաև այն բանից հետո, երբ այն դադարել է արտացոլվել նրա միմիկայի վրա, բայց միմիկական արտահայտության երկարատև բացակայությունը դիտվում է որպես հետաքրքրության մարման նշան[8]։
Ֆիզիոլոգիական դրսևորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորաբար հետաքրքրության զգացումը ուղեկցվում է սրտի ռիթմի դանդաղեցմամբ, սակայն տևական և ինտենսիվ զգացմունքը առաջացնում է հակառակ ազդեցությունը[9]։
Հետաքրքրված մարդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետաքրքրված մարդը զգում է հետաքրքրություն-գրգռում։ Դա գրավվածության, հմայվածության և հետաքրքրության զգացմունք է։ Այս զգացողությունն ունեցող անձը ցանկություն ունի ուսումնասիրել, միջամտել, նոր տեղեկատվություն իմանալով ընդլայնել փորձը և նորովի մոտենալ հետաքրքրություն առաջացնող օբյեկտին։ Ինտենսիվ հետաքրքրության դեպքում մարդն իրեն ոգևորված և աշխույժ է զգում։ Հենց այս աշխուժացումը կապ է ապահովում ճանաչողական և շարժողական ակտիվության հետ։ Նույնիսկ հարաբերական շարժունակության դեպքում մարդը զգում է, որ «ապրում և գործում է»[10]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Изард, 2009, Характеристики эмоции интереса, էջ 105
- ↑ Леонтьев Алексей Николаевич. Потребности, мотивы и эмоции(ռուս.). — М.: МГУ, 1971.
- ↑ Интерес // Казахстан. Национальная энциклопедия. — Алматы: Қазақ энциклопедиясы, 2005. — Т. II. — ISBN 9965-9746-3-2Կաղապար:Свободно
- ↑ «Интересное» как категория культуры
- ↑ Большой психологический словарь, 2009, с. 247—248.
- ↑ Большой психологический словарь, 2009, с. 247.
- ↑ Логика мифа
- ↑ 8,0 8,1 Изард, 2009, Мимическое выражение интереса, էջ 113
- ↑ Изард, 2009, Физиологические проявления эмоции интереса, էջ 114
- ↑ Изард, 2009, Субъективное переживание интереса-возбуждения, էջ 115
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Изард К. Э. Психология эмоций = The Psychology of Emotions. — СПб.: Питер, 2009. — 464 с. — (Мастера психологии). — ISBN 978-5-314-00067-0
- Большой психологический словарь. — М.: АСТ, 2009. — 811 с. — ISBN 978-5-17-059582-2
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հետաքրքրություն (զգացմունք)» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 372)։ |